Իրավական 

Տեր-Նակալյանն էլ է բերման ենթարկվել. Ինչու են բերման ենթարկում ընդդիմադիրներին

analitik.am

Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել՝ դա անելով ձեռքից հեռախոսը վերցնելու, ճնշելու, վախեցնելու, անգամ ուժ կիրառելու նպատակով: Այս մասին քիչ առաջ ոստիկանության 6-րդ վարչության մոտ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:

«Իմ ունեցած տեղեկություններով, այդ ողջ գործընթացը մեկ նպատակ է հետապնդում՝ տիրանալ հեռախոսներին, հասանելիություն ստանալ անձնական նամակագրություններին, ներբեռնել մեջը ծրագրեր: Սա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով տեղի ունեցող իրադարձություն է»,-ասաց Սամսոնյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Նույն շարքից