Իրավական 

Արթուր Դանիելյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին ևս բերման են ենթարկել

analitik.am

Բերման է ենթարկվել նաև Արթուր Դանիելյանը: Լրագրողների հետ զրույցում հայտենց Արսեն Բաբայանը, ում խոսքերով, այդ մասին տեղեկացել են Ֆեյսբուքի լայվից. «Հայտարարելով, որ ապօրինի զենքի մասին կասկածանք կա՝ ցանկացած անձի կարող են փռել ասֆլատին, բերման ենթարկել խուզարկել ու բաց թողնել: Եթե ոստիկանությունը չհիմնավորի ստացված տեղեկության արդարացիությունը…»։

«Չեմ բացառում, որ ինձ կամ այստեղ կանգնած մի շարք անձանց կարող են բերման ենթարկել: Տեղեկացնեմ, որ մուտքի մոտ կանգնած են նաև ՄԻՊ աշխատակիցները, որոնց թույլ չեն տալիս ներս մտնել»,-ասաց Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկել Նարեկ Մալյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին: Այս պահին մեծ թվով քաղաքացիներ  են հավաքված Ոստիկանության 6-րդ վարչության մոտ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում:

Նույն շարքից