Հասարակություն 

Խստորեն դատապարտում եմ Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած օպերացիան. Արթուր Ղազինյան

analitik.am

Արթուր Ղազինյանն իր էջում գրում է.

«Խստորեն դատապարտում եմ Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած օպերացիան, որը զուգորդվում էր անձի արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ և անհամաչափ ուժի կիրառմամբ։

Կասկածը, որով բերման է ենթարկվել Մալյանը, ենթակա էր ստուգման ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, կոպտորեն խախտվել է։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Նարեկ Մալյանին և վերադառնալ իրավունքի և օրինականության տիրույթ։

Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով և նպատակ է հետապնդում բռնի ուժով խլացել այլակարծությունը և կասեցնել իշխանության հասցեին Մալյանի կողմից հնչեցված քննադատությունները։

Կոչ եմ անում ՀՀ-ում գործող իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ոստիկանության գործողություններին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բերման են ենթարկվել Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը:

Նույն շարքից