Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Լարիսա Մինասյանը երեկ կոշտ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Ինչո՞ւ են բերման ենթարկել Նարեկ Մալյանին

analitik.am

 

 

Զենք չգտան, որովհետև ես զենք չունեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարել Մալյանը, ում զենք պահելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության 6-րդ վարչություն:

«Դանիելյան Արթուրը ներսում է»,-ասաց Մալյանը:

Խոսելով իրեն բերման ենթարկելու մասին՝ Մալյանը նշեց, որ Փարպեցի փողոցում պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել. «Նրանք ներկայացան: Ես տեղյակ չեմ, թե ով է դիմել, սակայն ես տեղեկություններ ունեմ, որ երեկ Լարիսա Մինասյանը բավական կոշտ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել է, որպեսզի նույնիսկ ապօրինություններով կանխեն մեր գործունեությունը, որպեսզի իրենք կարողանան անարգել իրականացնել իրենց ադրբեջանասիրական, տրանսվիստիտասիրական գործունեությունը»:

«Սա ես դիտարկում եմ, որպես կրկեսի մի մաս: Ի դեպ, երբ եկան ինձ ձերբակալելու, անունս հարցրեցին: Ես ասացի, որ անուն չունեմ: Այ այդքան անլուրջ է իմ վերաբերմունքը»,-ասաց Մալյանը:

Մալյանին ներսում չեն հարցաքննել, անձնական խուզարկություն են իրականացրել, արձանագրել են իր մոտ եղած իրերը. «Քանի որ որևէ արգելված բան չեն հայտնաբերել, որևիցե արձանագրություն կազմելու, բացատրություն տալու անհրաժեշտություն չի եղել»:

Ինչ վերաբերում է իր հեռախոսին, Մալյանը նշեց, որ ձերբակալության պահին բջջայինով խոսելիս է եղել, այն հարձակման պահին ընկավ գետնին, հիմա մի քիչ լավ չի աշխատում. «Չեմ կարծում, թե գույքային վնաս կա, սակայն եթե լինի էլ, ես խնդիր չեմ տեսնում: Ես պատրաստ եմ ամեն օր ձերբակալվել այսպես, պառկել ասֆալտին»:

 

 


 

Նույն շարքից