Հասարակություն Տեսանյութեր 

Արծվիկ Մինասյանը ևս ոստիկանության 6-րդ վարչության մոտ է՝ աջակցություն հայտնելու Նարեկ Մալյանին ու մյուսներին

Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում ապօրինի վարքագծի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արծվիկ Մինասյանը, ով ևս Ոստիկանության 6-րդ վարչության մոտ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բերման են ենթարկվել Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը:

Մալյանն ու Տեր-Նակալյանն արդեն ազատ են արձակվել, նրանց մոտ զենք չի հայտնաբերվել, ինչի կասկածանքով բերման էին ենթարկվել:

Մինասյանի խոսքերով, նախ փորձում են հասկանալ, թե որն է մասսայական գործողությունների, հաճախ իրավունքից դուրս վարքագծի պատճառները. «Ակնհայտ է, որ բերման ենթարկելը, մարդուն ապօրինի անազատության մեջ պահելը համարվում են լուրջ հանցագործություններ: Բոլոր նրանք, ովքեր ենթարկվում են նման հրահանգների, կատարում են ապօրինություններ, պատասխան են տալու այդ ամենի համար: Կարծում եմ, որ ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղի անցյալից, երբ հենց իրենք էին պայքարում այդ ամենի դեմ, սակայն հիմա անում են նույնը»:

«Ի վերջո մենք այստեղ ենք մեր աջակցությունը հայտնելու հանուն ազատության, իրավունքների պաշտպանության պայքարող անձանց ու բոլոր նրանց, ովքեր չեն հանդուրժելու շրջանը: Եթե սա սկսում է նմանվել 37 թվին, ապա մեր սերունդներն էլ են ականատես լինում նման իրադարձությունների»,-ասաց Մինասյանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից