Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Արծվիկ Մինասյանը՝ հայտնի լուսանկարի մասին, թե ինչ են խոսել այդ պահին Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հետ

analitik.am

Այսօր՝ հունվարի 28-ին, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրուցում խոսեց հայտնի լուսանկարի մասին, որում երևում են ինքը, Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Խոսքն այն նկարի մասին է, որը ներկայացվում էր որպես «Հրայր Թովմասյանի խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև»:

«Լուսանկարն անհաջող ստոպ-կադրի արդյունք է և այն հետևանք է այն երկխոսության, որը տեղի ունեցավ իմ և վարչապետ Փաշինյանի միջև: Երկխոսությունը ժամանակ ես հայտարարեցի «Առաջն Աստված», հետո նախագահն ասաց, որ շատ լավն էր: Իսկ երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասաց՝ այնքան լավն էր, որ կարո՞ղ է տեքստը փոխենք: Որպեսզի այդ ծիծաղը միջից չարտահայտվի տեսախցիկների մեջ, գլուխս թեքեցի և անհաջող կադր եղավ: Եթե տեսանյութը նայեք, կտեսնեք, որ այնտեղ որևէ նման վարքագիծ չկա, ինչի մասին փորձում են վայ քաղաքական գործիչները ներկայացնել»,-ասաց Մինասյանը:

Ամեն դեպքում ՀՅԴ-ականը նշեց, որ խոնարհումը, կամ գլուխ խոնարհելն առաքինության նշան է. «Բայց որպես կանոն ես դա անում եմ հուշարձանի, մահացածի առաջ: Չեմ կարծում, որ այդ անհաջող ստոպ-կադրը նման վարքագծի առարկա պետք է դառնա: Իսկ նման էժանագին հակաքարոզչությունը խոսում է դա անողների որակի մասին»:

Նույն շարքից