Հասարակություն Տեսանյութեր 

Նման բան ֆաշիստներն են արել. Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Մալյանի վերաբերյալ «Իմ քայլի» անդամի գրառման մասին

analitik.am

Փաստորեն յուրաքանչյուր անձի, ով այսպիսի քննադատական վերաբերմունք է ցուցաբերում, կարող են այդպես տանել, որոշ ժամանակ պահել հետո բաց թողնել, ինչն անընդունելի է: Նոր ես իմացա, որ ինչ-որ մարդիկ են եղել, ովքեր Նարեկ Մալյանի ազատությունից զրկելը ձևակերպել են որպես հանրային պահանջ (խոսքը Երևանի ավագանու իմքայլական անդամ Գրիգոր Երիցյանի մասին է): Սրանից ավելի մեծ ֆաշիզմ դժվար է պատկերացնել: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն ինչ-որ մեկին ազատությունից զրկելը ոչ թե իրավունքով են պայմանավորում, այլ՝ հանրային պահանջով: Ֆաշիզմի ժամանակ մարդկանց ոչ միայն ազատությունից էին զրկում, այլ նաև շատ այլ բաներ էին անում: Պետք է այդ խայտառակ մոտեցումը խափանել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բերման են ենթարկվել Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը:

Մալյանն ու Տեր-Նակալյանն արդեն ազատ են արձակվել, նրանց մոտ զենք չի հայտնաբերվել, ինչի կասկածանքով բերման էին ենթարկվել:

Նույն շարքից