Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես այսօր ընդամենը մի մաղթանք ունեմ. Սերժ Սարգսյանն անկեղծացավ /Տեսանյութ/

analitik.am

Մեր բանակը հաղթական, փառապանծ բանակ է: Այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից, որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, նսեմացնել մեր հաղթանակները, սակայն դա նրանց չի հաջողվել: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա նրանց չի հաջողվել, քանի որ մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մարտի դաշտում ոչ մեկ անգամ ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախում ապրող մեր հայրեմակիցների անվտանգությունը:

Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ՝ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Եկեք թույլ չրտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատականերով փորձեն վարկաբեկել մեր բանակը: Ես վստահ եմ, որ նաև լրատվամիջոցների օգնությամբ մեր բանակը միշտ լինելու է վստահելի և մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին»,-ասաց Սարգսյանը:

Նույն շարքից