Հասարակություն Տեսանյութեր 

Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին /տեսանյութ/

Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին:

Նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաև՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:

Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, շնորհավորել նրանց Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Զրուցակիցները հուշեր են պատմել Սպարապետի մասին, հիշել նրա կյանքին ու գործունեությանն առնչվող բազմաթիվ դրվագներ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից