Հասարակություն 

Թուրքիայում 12 հոգու հոսպիտալացրել են կորոնովիրուսի կասկածով

analitik.am

Ըստ «РИА новости» լրատվական գործակալության հրապարակած տեղեկությունների՝ Թուրքիայում 12 հոգի հոսպիտալացվել են կորոնովիրուսի կասկածով։ Ընդ որում նրանցից 10-ը չինացի զբոսաշրջիկներ են, իսկ 2-ը` Թուրքիայի քաղաքացի։

Թուրքիայի զբոսաշրջային Կապադովկիա շրջանն ընդգրկող Աքսարայ նահանգի նահանգապետ Ալի Մանթըն հայտարարել է, որ զբոսաշրջիկներից մեկը թոքաբորբի ախտանիշեր ունի, և որպես կանխարգելիչ քայլ՝ մեկուսացվել է նրանց հետ շփման մեջ գտնված 9 մարդ ևս։շ

Ներկա պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Չինաստանում հիշյալ վիրուսով վարակված է ավելի քան 4.5 հազար մարդ, իսկ շուրջ 100 մարդ արդեն մահացել է։

Աղբյուր` Ermenihaber.am

Նույն շարքից