Գլխավոր Հասարակություն 

Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել. Իմ քայլի նախկին պատգամավորը՝ Մալյանին և մյուսներին բերման ենթարկելու մասին

analitik.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ես մարդու իրավունքներ ասվածը շատ պարզ եմ հասկանում՝ դա բոլորի համար է ու առանց կրկնակի ստանդարտների։ Անկախ նրանից, թե իմ, վարչապետի կամ մեկ ուրիշի քիմքին տվյալ անձը գալիս է կամ չի գալիս։ Եթե որևէ քրեական հոդված առերևույթ չի խախտել, բայց ենթարկվում է հետապնդման, անհամաչափ ուժի կիրառման, ազատության սահմանափակման, դա ինքնին արդեն քաղաքական է, ոտնահարում է մարդու իրավունքներն ու դատապարտելի է։

Ինչը և հիմա այս գրառմամբ անում եմ՝ չնայած բոլորին էլ պարզ է, թե տվյալ անձանց ինչպես եմ վերաբերվում։ Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Ժողովրդավարության կառուցման երկարուձիգ ճանապարհին ամենակարևորը սկզբունքներին չդավաճանելն է։ Ձեզ էլ եմ հորդորում այդպես վարվել»։

 

Նույն շարքից