Բարի օր Հասարակություն 

Ոստիկանները հրապարակավ ներողություն կխնդրե՞ն Նարեկ Մալյանից

analitik.am

Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն իր էջում գրում է.

«Կասկածը չհաստատվելու դեպքում, ոստիկանությունը պարտավոր է հատկապես այս դեպքում հրապարակավ ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության պետի նախկին գլխավոր խորհրդականից և ծառայողական քննություն անցկացնել դատարկ տեղեկատվություն «ձեռքբերող» օպերատիվ աշխատակցիի վերաբերյալ, իսկ հակառակ դեպքում այս պարզաբանումը պարզապես սուտ է և պաշտոնեական հանցագործության քողարկում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկված Նարեկ Մալյանի մոտ անձնական խուզարկության արդյունքում զենք կամ որևէ ապօրինի իր չի հայտնաբերվել, ինչով պայմանավորված նրան ազատ են արձակել: Նարեկ Մալյանին բերման էին ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Նույն շարքից