Բարի օր Հասարակություն 

Շատ լուրջ բոլոլա է լինելու. Արման Աբովյանը՝ այսօրվա «մասկի շոուի» մասին

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է.

«Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ, կարելի է ասել միայն մեկ բան՝ յուրաքանչյուր գործողություն, որը ձեռնարկում է իշխանությունը, ձերբակալելու կամ բերման ենթարկելու՝ հանրային ճանաչողություն ունեցող անձանց նկատմամբ, պետք է լինի հազար տոկոս հիմնավորված, հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու։

Ես անկեղծ, ասած չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը, չնայած ենթադրություններ իհարկե կարող եմ անել, սակայն սպասենք-տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։

Հ.Գ. հա քանի չեմ մոռացել ևս մեկ բան, ինչ-որ մեկը թույլ է տվել իրեն արտահայտություն, որ ձերբակալությունը դա՝ «հանրային պահանջ է»։

Ախր «հանրային պահանջի» թեզը ուղղակի դիկտատուրայի թեզ է, այսքանը հասկանալու համար պետք չէ լինել հանճար»։

 

Նույն շարքից