Հասարակություն 

Ամուսնու սպանությունը պատվիրած պատգամավորը ձերբակալվել է ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից

analitik.am

ԱԴԾ-ն ձերբակալել է Սամարայի շրջանի կին պատգամավորին, ով պատվիրել է իր ամուսնու սպանությունը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության կայքում:

Քննության համաձայն՝ Չապաևսկի քաղաքային դումայի 44-ամյա պատգամավորը կազմակերպել է ամուսնու սպանությունը՝ իր փողերն ու ունեցվածքը խլելու համար: Նա հանցագործության է գնացել ընկերուհու հետ. Կանայք գտել են քիլլերի, հանդիպել են սրճարանում և 400 հազար ռուբլի են առաջարկել սպանության համար: Երբ նա համաձայնվել է, ընկերուհիները տեղեկատվություն են տվել տղամարդու բնակության վայրի, աշխատանքի և ավտոմեքենայի համարանիշների մասին:

Հարուցվել է քրեական գործ։ Կանայք հրաժարվել են ցուցմունք տալ:

Նույն շարքից