Հասարակություն Տեսանյութեր 

Նարեկ Մալյանին բերման են ենթարկել «սև հովազները», ովքեր ասել են, որ պետք է պառկեցնեն իրեն

analitik.am

Մանուշակ-մանկապարտեզի լավագույն ավանդույթներով այսօր «ՎԵՏՕ»-ի գրասենյակի մոտ իրավապահները փորձեցին նկարահանել տափակ սերիալի հերթական սերիան: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով իրեն բերման ենթարկելու մասին:

«Շատ կտրուկ մոտեցան 6-րդ վարչության «Սև հովազներ» ստորաբաժանման աշխատակիցները, ներկայացան, ինձ բացատրեցին, որ եկել են ինձ պառկեցնելու համար: Եթե Լարիսա Մինասյանի մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը կերջանկանա, ես պատրաստ եմ գնալ իրենց նախանշած վայրում պառկել: Իմ, Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառել են հատուկ միջոցներ, ձեռնաշղթաներ: Եթե իմ պարագայում դա հասկանալի էր, քանի որ ինձ մեղադրում էին ապօրինի զենք, Իսկանդեր պահպանելու մեջ, ապա Դանիելյանի մասով նման վարքը տարօրինակ էր, քանի որ նրանք թմրանյութերի կասկածանքով են բերման ենթարկվել: Դա ծիծաղելի է: Արթուր Դանիելյանն ակտիվ առողջ ապրելակերպի քարոզ է իրականացնում, դրա համար էլ նրան թրմանյութեր օգտագործելու մեջ կասկածելը ծիծաղելի էր»,-ասաց Մալյանը:

«ՎԵՏՕ»-ի ղեկավարը նշեց, որ բերման ենթարկվելուց առաջ հրաժարվել է ներկայանալ, հետո ասել է, որ իր անունը Սեբաստիան Պուեռա է. «Մենք հետո մեքենայի մեջ շնորհավորեցինք իրար Բանակի օրվա առթիվ ու տոնական տրամադրությամբ գնացինք Ոստիկանության բաժին»:

Նույն շարքից