Հասարակություն Տեսանյութեր 

Ես կոնկրետ պայմանավորվածություն ունեմ ու X պահի Հայաստանի սահմանները փակվելու են մեծ թվով մարդկանց համար. Նարեկ Մալյանը սպառնաց որոշ մարդկանց

analitik.am

Վարչապետին կից տարբեր տեսակի մոլախոտերին, հատկապես՝ սորոսական, ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ համակարգը, ըստ էության, հրաժարվում է ենթարկվել այսօրվա իշխանությանը, քանի որ նրանց աշխատանքն անընդհատ ծաղրուծանակի է ենթարկվում: Ես այդ իրավապահ համակարգի կոնկրետ ուղղություն ներկայացնող մարմիններից մեկի հետ պայմանավորվածություն ունեմ՝ երբ այս ամեն ինչն ավարտվի, որ օրը տեղի ունենա հեղափոխություն, որ պետությունը դուրս կբերենք օտարերկրյա գործակալական ցանցի տակից, մարդը, ով նեկայացնում է իրավապահ համակարգն ու ուղիղ դոստուպ ունի ՍԵԿՏ  համակարգին, այդ օրն ամբողջությամբ փակելու է իմ տված ցուցակում մարդկանց սեկտը: Նրանք չեն կարողանալու Հայաստանից դուրս գալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ նշելով, որ որևէ մեկը չի կարողանալու փախնել:

«Դա շատ երկար ցուցակ է: Այդ մարդկանց հետ տեղի է ունենալու շատ լուրջ արդարադատություն: Նրանք չեն կարողանալու թռնել իրենց արտասահմանները, իրենց գեղատեսիլ երկրները: Այդ մարդկանց մեծ մասի երեխաները նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն: Ես հիմա հայտարարում եմ, որ այդ պայմանավորվածությունը կա, այն գործելու է, հետո թող նվնվոցներ չլինեն: Մի քանի վայրկյանում այդ մարդկանց ելքը փակվելու է: Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ կարող է փախնել Հայաստանից, ապա տեղեկացնում եմ, որ չարաչար սխալվում եք: Եթե սա սպառնալիք եք համարում, ես սպառնում եմ:

Իրավապահ համակարգում վարչապետ ներկայացող անձը որևէ աջակցություն չունի: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ինձ այսօր բերման են ենթարկել, իրենց ծիծաղը հազիվ էին զսպում: Սա էն գրիչի, հետևից գրկելու պատմությունն է»,-ասաց Մալյանը։

Նույն շարքից