Հասարակություն 

X ու Y ընդդիմադիր հանրային գործիչններին բռնում են ապօրինի զենք պահելու համար. Ռուբեն Մելիքյան

analitik.am

Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է.

«X ու Y ընդդիմադիր հանրային գործիչններին բռնում են ապօրինի զենք պահելու համար։ Z ընդդիմադիր հանրային գործիչը, ուղիղ եթերի տակ, շտապում է Ոստիկանության բաժին՝ մասնակցելու ինքնաբուխ հավաքին։ Ոստիկանության բաժնից 300 մետր հեռավորության վրա, ուղիղ եթերի տակ, «դիմակահանդես» են կազմակերպում ու Z գործչին «կոշտ» ձևով, ձեռ-ոտ վնասելով, ասֆալտին պառկացնելով տանում են բաժին։ Պետության հաշվին։ Ինչի համա՞ր։ Չեք հավատա։ Ապօրինի զենք պահելու համար։

Ավելորդ է ասելը, որ զենք կամ այլ ապօրինի բան չի հայտնաբերվում։

Դե ասեք, որ ֆուտուրիզմ չի»։

 

Նույն շարքից