Հասարակություն 

Ինչո՞ւ չենք անում․․․ Նորայր Նորիկյան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այնուամենայնիվ, քանի դեռ մեր տարաշաշրջանում չի հաստատվել լիակատար խաղաղություն, և արտաքին ռազմական սպառանլիքները հնարավորինս չեն վերացել, բանակի օրը պետք է նշել հավուր պատշաճի, Հայաստանի բոլոր բնակավայրերում, բոլոր մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում՝ այդ տոնին հաղորդելով համապետական ու համահայկական նշանակություն:

Ինչպես Սեպտեմբերի 21-ը, բանակի օրը նույնպես պետք է ընկալվի ու դառնա մեր ամենակարևոր տոնը:

Մեր երեխաներին պետականության, անկախության և ինքնիշխանության արժեքներով դաստիարակելու, այդ արժեքներն անշրջելի դարձնելու համար շատ կարևոր է բանակի օրը դարձնել իսկական տոն և զինված ուժերի անձնակազմին ներգրավել տարբեր բնույթի տոնակատարությունների:

Կարելի էր հնարավոր քաղաքներում և այլ բնակավայրերում, որտեղ առկա են զորամասեր, կազմակերպել ռազմական տպավորիչ շքերթներ և ստեղծել իրական տոնական տրամադրություն: Չեմ կարծում, որ դրա համար մեծ ծախսեր են անհրաժեշտ: Ուժեղ, հզոր ու հաղթանակած լինելը նաև հոգեվիճակ է:

Մենք պարտավոր ենք ստեղծել այդպիսի ուժեղ ու հզոր հասարակություն՝ մեր պետության ու հասարակության առջև կանգնած մարտահրավերները չեզոքացնելու համար:

Ինչո՞ւ չենք անում․․․»:

Նույն շարքից