Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն բացահայտել է «դարի գործարքը»

ԱՄՆ-ն բացահայտել է «դարի գործարքը»՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման շուրջ: Սպիտակ տունը հրապարակել է տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն բացահայտում են «դարի գործարքի» պայմանները:

Գործարքի պայմաններից մեկն այն է, որ պետք է ստեղծվի 2 պետություն՝ արաբական և հրեական, Երուսաղեմն էլ պետք է մնա Իսրայելի անբաժան մայրաքաղաքը: Բացի այդ՝ Իսրայելը պետք է համաձայնի 4 տարով սառեցնել պաղեստինյան տարածքներում բնակավայրերի շինարարությունը:

Թրամփը նշել է, որ Իսրայելը համաձայնել է «դարի գործարքի» պայմաններին՝ մեծ քայլ անելով Պաղեստինի հետ խաղաղություն կնքելուն ընդառաջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից