Հասարակություն 

Նմանաբնույթ գործողություններն ուղղակի սպառնալիք են մեր պետության իրավական անվտանգությանը. Գոհար Մելոյան

analitik.am

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև հասարակական-քաղաքական գործիչ՝ Նարեկ Սամսոնյանը:

Ոստիկանության կողմից կիրառվող այսօրվա միջոցառումները չեն տեղավորովում իրավական տրամաբանության շրջանակներում և իրականացվում են ակնհայտ ռեպրեսիվ նպատակներով։

Շարունակում եմ պնդումներս, որ նմանաբնույթ գործողություններն ուղղակի սպառնալիք են մեր պետության իրավական անվտանգությանը և ուղղված են ճնշելու քաղաքական այլախոհությանը և լռեցնելու այլակարծությունը։

Որպես Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն ուշադրությամբ հետևում եմ իրավապահ մարմինների գործողություններին։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ցանկացած խախտում և սահմանափակում արձանագրվելու, բարձրաձայնվելու և խիստ քննադատության է արժանանալու։

Կոչ եմ անում իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետեւել տեղի ունեցող գործընթացներին եւ տալ համարժեք գնահատականներ»:

 

Նույն շարքից