Հասարակություն 

Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, նախատեսում է դռնփակ նիստ անել, որին հրավիրված կլինեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նաև՝ ներկայացուցիչներ ԱԳՆ-ից։

Վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, և կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան։ Հանձնաժողովում կքննարկեն հնարավոր սցենարը և պետության հնարավորություններն ու անելիքները։ Նախնական պայմանավորվածությամբ՝ նիստը տեղի կունենա վաղը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից