Քաղաքականություն 

Ես հանուն Թովմասյանի «կհրաժարվեմ» այդ պաշտոնից. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Վարդանյան, տեղեկություն կա, որ երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաներն ավարտվեն, և իշխանությունը հասնի հաջողության, դառնալու եք ՍԴ նախագահ, Ձեր անունն է շրջանառվում՝ դիմեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանին։

«Ես ավելի շատ լսել եմ Ձեր անունը` դրա հետ կապված»: Ես հանուն Թովմասյանի «կհրաժարվեմ» այդ պաշտոնից։ «Եթե ես որևիցե ցանկություն ունենայի՝ ՍԴ-ի հետ կապված, և կարիերաս կապեի ՍԴ-ի հետ, ապա ՍԴ-ից չէի տեղափոխվի ԱԺ»:

Իսկ հետևո՞ւմ եք ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գործընթացին ու Վենետիկի հանձնաժողովի արձագանքներին․ Բուքիքիոն տեսակապի միջոցով Թովմասյանի հետ զրուցել էր։ «Ես ուրախ եմ, որ մեր տեխնոլոգիաներն այդ աստիճան զարգացել են, և շատ ուրախ եմ, որ պարոն Ջիանի Բուքիքիոն օգտվում է տեսահեռարձակվող համապատասխան հավելվածներից»:

Ի դեպ, ասել էր, որ եթե «կամավորը» դառնա «պարտադիր», իրենք խիստ հայտարարություն կանեն։ «Դա Դուք եք ասում, առաջին անգամ եմ լսում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից