Հասարակություն 

Կրակոցներ՝ Երևանում. Դեպքի վայրը մարտադաշտ է հիշեցնում. հայտնաբերվել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ

Հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Արմեն Գասպարյանի ու վարչության պետի օպեր գծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի եւ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Գարեգին Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, եւ չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ:

Մանրամասն՝ shamshyan.com

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից