Տեսանյութեր Քաղաքականություն 

Նույն ուղտը ձեր դռանն էլ է չոքելու, մի օր դուք էլ եք պատասխան տալու. Հրայր Թովմասյան

analitik.am

Հուսով եմ մենք 37 թվական չենք վերադարձել, երբ մարդու անձնական կյանքը դարձել է հանրային իշխանությունների ուսումնասիրման առարկա։ Այս մասին իր վերջին հարցազրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ պետք է ուսումնասիրվեն ՍԴ նախագահի այցերը։

Թովմասյանը նշել է, որ պաշտոնական երկու այց է ունեցել, մեկը եղել է Սանկտ Պետերբուրգ, մյուսը՝ Լատվիա․ «Օրակարգը պարզ է, բոլորին հայտնի է։ Իսկ թե մասնավոր ինչ այցելություններ եմ ունեցել, ուզում եմ հիշեցնել քրեական օրենսգրքի հոդվածը՝ անձի վերաբերյալ տեղեկություններն օրենքով չնախատեսված նպատակով հավաքելը, դրանք տարածելը, զգույշ եղեք դրա հետ կապված»։

ՍԴ նախագահը հայտնել է, որ գնացել է նաև հետևելու իր տղայի ՈՒԵՖԱ-ի կազմակերպված մրցաշարին մասնակցությանը․ «Դա ազգային անվտանգության խնդի՞ր է, սպառնալի՞ք է։ Կամ երբ առողջական խնդիր ունեի և խորհուրդ էր տրվել այցելել Մոսկվայի Եվրոպական բժշկական կլինիկա։ Կխնդրեմ ուսումնասիրել այդ ամբողջը, բայց նաև բարի եղեք այդ դեպքում իմացեք, որ նույն ուղտը ձեր դռանն էլ է չոքելու, մի օր դուք էլ պատասխան տալու, թե ուր էիք գնացել, ում հետ էիք խոսում, որ ժամանակահատվածում և այլն։ Մի փորձեք մարդկանց անձնական կյանք մտնել, դա նաև քրեորեն հետապնդելի է»։

 

Նույն շարքից