Հասարակություն 

Այո´, ամեն ինչ ի սկզբանե պլանավորված էր. Արթուր Դանիելյանը՝ երեկվա դեպքերի մասին

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեկ երկրի գլխավոր Նիկոլի տղերքը շատ հապճեպ կերպով ստիպված եղան հերթական` «տեսեք գրիչ ունեմ» մակարդակի քարոզչական թեզ բրդել: Թե բա՝ ձերբակալությունները պայմանավորված են Ոստիկանության սաբոտաժով և հանդիսանում են Նարեկ Մալյանի դավադրության մասնիկ:

Ես, հանդիսանալով այդ դավադրության մասնիկ, ստիպված եմ ընդունել Նիկոլի տղերքի` ջախջախիչ, «օբյեկտիվ և արժանահավատ» փաստերի հիման վրա կառուցված վերլուծական մտքի զինաթափող ուժը: Այո´, ամեն ինչ ի սկզբանե պլանավորված էր: Այլապես, ո՞նց կարայի ես մի քանի տեսախցիկով լինեի, որովհետև ես` դե ապուշ եմ, ես չէի կարող ենթադրել, որ Մալյանից ու Տեր-Նակալյանից հետո հաջորդը ես եմ:

Բայց այստեղ ավելի վտանգավոր մի երանգ կա: Հասկանու՞մ եք, ցերեկն արդեն բոլոր մտածող մարդկանց պարզ դարձավ, որ այս բեմադրությունը Մալյանի ձեռքի գործն է, սակայն ՀՀ ամենալեգիտիմ իշխանությունները ոչինչ չկարողացան անել իրենց դեմ ապստամբած Ոստիկանության հետ, և այդ կառույցի աշխատակիցները երեկոյան ձերբակալեցին նաև Սամսոնյանին: Թե´ իր, և թե´ մեր մեքենաները չխուզարկեցին, մի հատ տեսնեն մեջը իրոք զենք կամ թմրանյութ կա՞, թե ոչ: Ես վստահ եմ, որ վարչապետ Փաշինյանը, հասկանալով, որ սա սաբոտաժ է իր դեմ, միանգամից զանգել է ոստիկանապետի ժպ-ին ու պահանջել, որ նա դադարի իր սադրիչ գործողությունները, բայց ոստիկանապետի ժպ-ն բանի տեղ չի դրել Փաշինյանին ու շարունակել է կատարել Մալյանի հրահանգները:

Ըստ այդմ, կարծում եմ՝ շատ կարևոր է սահմանադրական կարգը վերականգնելու ու Մալյանին իրավապահ համակարգը կառավարելու լծակերից զրկելու համար անմիջապես հեռացնել ոստիկանապետի ժպ-ին իր պաշտոնից: Իսկ Մալյան Նարեկին ու մնացածիս, այլևս երբեք բերման չենթարկել: Սա մեզ համար կլինի ամենադաժան պատիժը:

Հ.Գ. ամենայն անկեղծությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ երեկ աջակցում էին: Դա իրոք ուժ ու եռանդ է տալիս: Առանձնահատուկ շնորհակալ եմ այն լրագրողներին, ովքեր էս ցրտին պարտաճանաչ պահում էին իրենց դիրքը:

Շնորհակալություն եմ նաև հայտնում ոստիկանության այն ծառայողներին, ովքեր ոչ մի վայրկյան դերից դուրս չեկան, թե՛ ձեռնաշղթա հագցնելիս, թե՛ ծնկներով ողնաշարիս վրա նստելիս, և թե դրանից հետո 30 րոպե շարունակ տարբեր հարկերով ինձ «ուղեկցելիս»: Բավականին արժանահավատ էին նաև ժամանած բժիշկները, որոնք համառորեն չէին նկատում կապտուկները, քերծվացքներն ու սալջարդները: Մի պահ նույնիսկ ես հավատացի, որ սա թատրոն ու սաբոտաժ չի, այլ իրական ձերբակալություն: Ու նույնիսկ մտովի սկսեցի մոտս փնտրել թմրանյութ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից