Գլխավոր Քաղաքականություն 

Բակո Սահակյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցեր

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նույն շարքից