Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես երբեք չեմ տեղափոխվի կառավարական առանձնատուն. Հրայր Թովմասյան

analitik.am

Օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել։ Մեր օրենսդրությամբ ՍԴ նախագահին կառավարությունը պետք է հատկացնի այդ տունը, և ֆորմալ առումով, ես չեմ էլ հրաժարվել դրանից, որևէ գրավոր բան չեմ գրել, բայց ես իմ կյանքում այնտեղ չեմ գնա և չեմ ապրի։ Ես չեմ կարծում, որ բացի երկրի առաջին դեմքից, որևէ մեկին նման բնակարան հատկացնելու և նման ծախսեր անելու անհրաժեշտություն կա։ Այս մասին հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով կառավարության կողմից հատկացվող բնակարանի մասին։

Թովմասյանը նշել է՝ եթե ինքը լիներ որոշում կայացնողը, դա ընհանրապես կօտարեր և պետությանը չէր պահի․ «Կան մեզանից շատ ու շատ հարուստ երկրներ, նույն՝ Գերմանիան, որտեղ Անգելա Մերկելն ապրում է Բեռլինի իր 200 քմ մետրանոց բնակարանում, որը գտնվում է սովորական շենքի 4-րդ հարկում»։

«Ես հրաժարվում եմ այնտեղ տեղափոխվելուց, և երբևէ չեմ տեղափոխվի, ես ունեմ իմ տունը։ Թեպետ զուտ ֆինանսական առումով շատ շահավետ կարող էր լինել, սակայն չի կարելի, դա կլինի, որ ես ապրում եմ բյուջեի հաշվին։ Քավ լիցի, սա թող քննադատական խոսք չընդունվի այնտեղ ապրող մարդկանց հասցեին։ Երկրի առաջին դեմքերն այո պետք է անվտանգության համար այնտեղ ապրեն, բայց ես կարծում եմ, որ դրանց լուծման համար այլ եղանակներ կան։ Ինքս գտնում եմ սխալ այնտեղ տեղափոխվելը և ապրելը»։

Դիտարկմանը, որ խուզարկության օրը լրագրողների հետ զրույցից հետո ոտքով է գնացել ՍԴ, Թովմասյանը նշել է, որ իր տանից ՍԴ հեռավորությունը 1 կմ 350 մ է․ «Միշտ եմ քայլում, իհարկե, երբ ձեռքիս ծանր բան չկա, դուք ինձ կարող եք տեսնել Սարյան կամ Մաշտոցի պողոտայով ՍԴ գնալիս կամ գալիս։ Նույնիսկ, եթե քաղաքի կենտրոնում եմ, փորձում եմ մեքենայից չօգտվել»։

Նույն շարքից