Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել. Հրայր Թովմասյանը՝ իր տանը խուզարկության մասին

Ոչինչ էլ չէին փնտրում։ Ես իրավաբան եմ և գիտեմ, թե ինչ է խուզարկությունը, ինչ նպատակով է կատարվում։ Խուզարկությունը կատարվում է թարմ հետքերով, որոշակի հանցագործության հետքերով։ Այս մասին հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով իր տան խուզարկության մասին։

«Երբ դուք ինձ քրեական հետապնդման մասին զգուշացրել եք 7-8 ամիս առաջ, քրեական գործ եք հարուցել դրանից մեկ ամիս առաջ, և ինչ-որ փաստաթուղթ եք փնտրում, ապա կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել։ Իրերն իրենց անունով կոչեք, դուք չէիք եկել իմ տանն ինչ-որ բան փնտրելու, եկել էիք ճնշելու, եկել էիք իմ կենցաղ մտնելու։ Կամ երևի կարծում էին պալատներում եմ ապրում, եկել էին նկարելու։ Երևի «Քաղցած էին, չէին սպասում» հաղորդումը սա հաշվի առնելով մեր տուն հյուր կգա և այդ ամբողջը կտեսնի, ես թաքցնելու բան չունեմ։ Եթե դա էր, ապա դա չհաջողված տարբերակ էր։ Եթե դա նորից վախեցնելն էր, ապա ոչ միայն ինձ չեք վախեցրել, այլ նաև չեք վախեցրել իմ դուստրերին, նրանք իրավաբաններ են, և շատ հանգիստ էին։ Տղաս տանը չէր, դպրոցում էր և նույնիսկ ափսոսում է, որ ներկա չի եղել խուզարկության ժամանակ»։

Խոսելով Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարության մասին՝ Թովմասյանը նշել է, որ որևէ մեկը չի կարող արգելել նրան կարծիք հայտնել․ «Հիմա ես ՍԴ նախագահ եմ, սիրում եմ իմ աշխատանքը, գոհ եմ իմ աշխատանքից, և կարծում եմ, որ այս պահին անում եմ առավելագույնը։ Իմ մոտակա պլաններում չկա քաղաքականությամբ զբաղվելու որևէ մտադրություն»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից