Բարի օր Հասարակություն 

RynAir-ի մոտ հիսուն հայ ուղևոր, այդ թվում երեխաներ ու հղի կանայք, երեկ մնացել են Միլանի օդանավակայանում. Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է.

«Ryn Air-ի մոտ հիսուն հայ ուղևոր, այդ թվում երեխաներ ու հղի կանայք, երեկ մնացել են Միլանի օդանավակայանում։ Պարզվել է, որ ամեն ինչի վրա խնայողություն անող ավիափոխադրողը որոշել է ընդամենը մեկ աշխատակից տրամադրել գրեթե նույն ժամին Երևան և Ամման մեկնող ուղևորների համար։ Մարդն էլ պարզապես չի հասցրել իր գործն անել, ինչի հետևանքով մեր հայրենակիցները մնացել են Իտալիայում։

Գիտեք չէ՞ ինչի հետևանքն է դա։ Ճիշտ եք՝ էժան բանը հանրությանը թանկ ծախելու Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների մոլուցքը։ Իսկ որ այդ փիարը իմ ու ձեր վճարած հարկերի հաշվին է արվում, իշխող քաղաքական թիմին քիչ է հետաքրքրում։ Որ մարդիկ մնում են օտարության մեջ՝ նույնպես։ Եվ նման դեպքեր շատ են լինելու։ Ryn Air-ի ծառայություններից օգտվելիս միշտ հիշեք դրա մասին։ Հա, ու չմոռանաք շնորհակալություն հայտնել դրա համար Փաշինյանին»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից