Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք այդ հարցն ուղղելու ենք ոստիկանապետին. Լիլիթ Մակունցը՝ երեկվա իրադարձությունների մասին

analitik.am

Իրավապահ մարմինները պետք է պարզաբանումներ իրականացնեն, թե ինչ հիմքով են գործողություններ ձեռնարկել: Քանի դեռ դա չի եղել, չեմ կարծում թե գնահատականներ տալը ճիշտ կլինի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով երեկվա իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, որ երեկ նախ բերման ենթարկվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, հետո՝ Ադեկվադի անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը, իսկ արդեն երեկոյան՝ Նարեկ Սամսոնյանը:

Մակունցը նշել է, որ վաղը հանդիպում ունեն ոստիկանապետի հետ. «Հանդիպումը նախապես պլանավորված է: Այս հարցը նույնպես ուղղվելու է ոստիկանապետին: Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, եթե նրանք կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են, օրենքը թույլ է տալիս, որպեսզի կարողանան պաշտպանել դրանք: Իսկ մինչ այդ կսպասենք ոստիկանության պարզաբանումներին»:

Նույն շարքից