Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Դևին հաղթողը սկսում է նմանվել դևին. ԼՀԿ պատգամավոր

analitik.am

Նորմալ է, որ իշխանությունները գոհ չեն ընդդիմությունից, դա նշանակում է, որ մենք մեր գործը ճիշտ ենք անում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով իր կուսակցության ղեկավարի հասցեին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին:

«Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ: Եթե դուք շատ ձայն հավաքած ու լեգիտիմ ուժ եք, դա չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան ու ձեզ ամենաթողություն թույլ տաք: Եթե իշխանությունը չի փոխզսպվում ընդդիմության կողմից և չկա առողջ քաղաքական բանավեճ, երկիրը վերածվում է նրա, ինչ մենք ունեինք մինչև հեղափոխությունը:

Մեր իշխանությունը ցավոք մնացել է խցանված հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսի մեջ և որևէ կերպ չի կարողանում վեր կանգնել դրանից, առաջ քայլել ու գնալ արդեն կառուցելու ճանապարհով:

Եթե փորձ է արվում նորից քաղաքական երկխոսությունը տանել հեղափոխություն-հակահեղափոխություն դաշտ, նշանակում է, որ որևէ հակափաստարկ չունեն մեր ներկայացրած փաստարկներին: Իշխանությունը, չունենալով փաստարկներ, փորձում է իր իմացած հին ձևերով սևացնել ընդդիմությանը: Նման ոճով գործում էր նաև ՀՀԿ-ն: Ցավոք մենք ականատես ենք լինում, որ դևին հաղթողը սկսում է նմանվել դևին: Հույս ունեմ, որ մեր գործընկերները ետ կկանգնեն այս ճանապարհից, վեր կանգնենք հին Հայաստանի բառապաշարից»:

Նույն շարքից