Հասարակություն 

Ինչից հետո է կինը 76 կիլոգրամ քաշ գցել /Լուսանկար/

analitik.am

Կանադայի բնակչուհին կորցրել է 76 կիլոգրամ քաշ այն բանից հետո, երբ ինքնաթիռում չի կարողացել կապել ամրագոտին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

32-ամյա Քելսի Բոնասն ամուսնանալուց հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Այնտեղ նա կախվածություն է ունեցել արագ սննդից և օգտագործել է օրական մինչև չորս հազար կիլոկալորիա:

Նրան հաջողվել է նիհարել մինչև 60 կիլոգրամ միայն ստամոքսի վիրահատությունից և բուրգերներից հրաժարվելուց հետո, և սկսել է առողջ ապրելակերպով զբաղվել․ «Վիրահատությունն ինքնին չի փոխում ձեզ»,-բացատրել է նա՝ նշելով, որ դա պարզապես միջոց է:

«Դա վերականգնումը վերահսկելու միջոց է: Դուք չեք կարող հանկարծ արթնանալ և նիհար դառնալ: Պետք է ճիշտ որոշումներ կայացենք»,-ասել է նա։

Նույն շարքից