Հասարակություն 

Հոգեբանը սպառնացել է կտրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեղավորի որդու կոկորդը

analitik.am

ԿՀՎ-ի հոգեբան Ջեյմս Միթչելը հայտարարել է, որ սպառնացել է կտրել սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ՝ Խալիդ Շեյխ Մուհամմեդի որդու կոկորդն այն դեպքում, եթե ԱՄՆ-ում հերթական հարձակման դեպք տեղի ունենար: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Հոգեբանը սպառնացել է կտրել կասկածյալի որդիներից մեկի կոկորդը: Նա բացատրել է, որ Մուհամմեդը հարցաքննության ընթացքում, որն ուղղված է եղել նոր պլանավորված գրոհների բացահայտմանը, ծիծաղել է։

Միթչելը նշել է, որ սպառնալիքը, հավանաբար, սխալ որոշում էր, բայց նա ցանկացել է, որ Մուհամմեդը լսի դա: Հոգեբանը գլխավոր կասկածյալին հայտնել է այդ մասին Լեհաստանի գաղտնի բանտում այն ​​բանից հետո, երբ ենթադրյալ ահաբեկչին այնտեղ են տեղափոխել Աֆղանստանից, նախքան Պակիստանում բռնելը: Հարցաքննությունը տևել է 2003-ի մարտի 7-ից մինչև մարտի 25-ը, ասել է մասնագետը:

Նույն շարքից