Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Այ տղա, վաղը նույն թմրանյութով ու զենքով քեզ են պառկեցնելու․ Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

 

 

Այսօր իշխանության բարձր օղակներում են գտնվում բանակից ծլկածները, ինչն աննորմալ երևույթ է: Վաղը կյանք մտնող երիտասարդը պետք է ծառայի: Իսկ չծառայածները, բանակից ծլկածներն օգնում են Թուրքիային, քանի որ երիտասարդները կնայեն Փաշինյանին ու կտեսնեն, որ չի ծառայել ու վարչապետ է դարձել, կմտածեն, որ իրենք էլ կարող են դառնալ ու կդառնան նաև գերագույն հրամանատար: Բանակում ծառայելն ուղղակի պատվի գործ է: Մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ում խոսքերով հեռուստատեսությունն այդ ոգին բարձրացնելու փոխարեն ամբողջ օրը գովերգում է իշխանություններին:

«Այս իշխանությանը գովերգել ընդհանրապես չի կարելի, քանի որ նույնիսկ օձը ջուր խմողին չի խայթում: Ողջ ԽՍՀՄ պատմության մեջ բոլոր դիսիդենտները, ԽՍՀՄ բոլոր երդվյալ թշնամիները տոն օրերից երեք օր առաջ ու հետո ապահովագրված են եղել ոտնձգություններից: Որևէ սրիկայի լակոտի մտքով չի անցել նրանց հասարակությունից մեկուսացնելու մասին: Եթե ծանոթ դիսիդենտ ունեք, մի հատ հարցրեք: Այդ օրերին այդ մարդիկ, որ միշտ դողալով ապրում եին, քեֆերի մեջ էին լինում»,-ասաց նա:

Եղիազարյանի խոսքերով, երեկ հանրությունը ականատես եղավ հերթական խելագարությանը. «Ինձ համար տարբերություն չկա, թե ինչ են փնտրել՝ զենք կամ թմրանյութ: Հա, էտ տղաներն էլ թմրանյութով ու զենքով գնում էին ոստիկանություն: Այս ամենի տակ սրիկայություն է ընկած, որը գալիս է մի մարդուց Նիկոլից: Սա Հայաստանը դարձրել է մի մեծ գժանոց: Այ տղա, վաղը նույն թմրանյութով ու զենքով քեզ են պառկեցնելու: Թիկնազոր էլ ունենաս, պառկելու ես նույն ասֆալտի վրա: Ինչ աննորմալություն անում ես, գլխիդ է գալու, հենց այնպես սա չի անցնելու»:

 

 

 

 

Նույն շարքից