Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլն իր գիշերային վախերը պարտակելու համար ընդունեց օրենքով գողերի մասին օրենքը, որ դառնա «սմատրյաուշչի»․ Եղիազարյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար որևէ բանից չի խորշելու: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը. «Սարքեցին պատմություն, որ ԲՀԿ-ն դուրս եկավ, օրենքով գողերին պաշտպանեց, որ օրենքը չընդունվի: Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իր գիշերային վախերն ու անքնությունը պարտակի, որոշեց այս օրենքն ընդունի, որ դառնա «սմատրյաուշչի», «նայող»: Ամբողջ հանրապետությունը գաղութ է, ինքն էլ նայող ա: Դրա մասին է երազում ու հիմա նայող ա»:

«Մինչև օրենքի ընդունելը, ես մի քանի անգամ ասել եմ, որ պետք է ձևակերպել, թե ինչ է օրենքով գողը, «քերոփը»: Օրենքով գողերի հետ կապված մի նրբություն կա՝ նրանք փաստաթղթեր չունեն, ցուցակներ չունեն, անվանական ցանկ չունեն, կարող են հավաքվել ու բանավոր թեկնածուին օրենքով գող կարգել: Հիմա էտ բանավորով ինչպես են դատելու: Մարդ կա, որ օրենքով գող է, սակայն մի քանի օր կարող է օրենքով գող չլինել:

Սա արվում է, որ Նիկոլ Փաշինյանին նայող դարձնեն: Մարդիկ, ովքեր նրա պատվերը կկատարեն, իրենց համար կապրեն, իսկ նրանք, ովքեր չեն կատարի այդ պատվերը, կհայտնվի ճաղերի հետևում: Դրա համար ընդունեցին օրենքն ու ԲՀԿ-ն դեմ կանգնեց: Պետրոսյան Գևորգը վեր կացավ ու իր կարծիքը հայտնեց»,-ասաց նա:

Եղիազարյանի խոսքերով, Հայաստանում այսօր օրակարգ չկա. «Փաշինյանի ուշքն ու միտքը, խոզի չալաղաջ մի տուր, մենակ թույլ տուր, որ լուծի ՍԴ-ի հարցերը: Փաշինյանը երկիրը քանդելու լուրջ խնդիր ունի: Պետք է իր տերերի հրամանը կատարի, Ստամբուլյան կոնվենցիա անցկացնի, սեփականության վերաբաշխում կատարի: Դա հարցերի հարցն է, միլիարդավոր դոլարներ են լափելու: Ասում է կերակրատաշտ, բա եթե դրա մասին գիտեիր, ինչի՞ Սերժին պաշտպանեցիր: Սերժը քեզ բերեց ԱԺ մտցրեց, ինչի համար պետք է պատասխան տա: Դու Սերժին ընդունեցիր, որ Եվրոպան հաստատի՝ ընտրությունները նորմալ են եղել»:

«Այսօր խոսում է Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդի մասին: Այ տղա, ո՞ւր ա այդ փողը: Իրավապահներին էլ է պարազիտ դարձնելու»,-նշեց բանախոսը:

Նույն շարքից