Հասարակություն 

Գրեթե ողջ գիտակից ու ադեկվատ հանրույթը երեկ բոլոր հնարավոր ձևերով զբաղված էր տղերքին սատարելու գործով. Իրավաբան

analitik.am

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բանակի օրվա քրեական քրոնիկոնը կամ ինչու չի աղմկում գետը:

Երեկ, հունվարի 28-ին, երբ ավանդաբար Հայաստանում զինվորական քայլերթեր ու տոնական շքերթներ էին լինում, անհերթ ակցիա էր ոստիկանությունում։

Սկզբից ծիծաղելի կասկածանքով բերման ենթարկվեց Նարեկ Մալյանը, անմիջապես հետո ավելի անհեթեթ մեղադրանքով Կոնստանտին Տեր-Նակալյանը իսկ կեսօրվա շքերթը փակեցին Արթուր Դանիելյանին Գրգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին բերման ենթարկելու անԱդեկվատ օպերացիայով, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ «հանցագործներին» վնասազերծելու իր ուժգնությամբ երևի թե զիջում էր միայն Մյասնիկյան պողոտայում տարիներ առաջ իրականացված վնասազերման օպերացիային (անհամաչափ ուժն ու վնասվածքները չեմ նշում)։

Թվում էր սեփականատեր դարձած օլիգարխների ծառայություններից օգտվող թավշյա հակակոռուպցիոներների մտքից ավելի կարճատև թռիչք հնարավոր էլ չեր սպասել, բայց արի ու տես՝ հնարավոր էր։

Երեկոյան կողմ հատուկ օպերացիայով ոստիկանություն է բերման ենթարկվում Նարեկ Սամսոնյանը, մեղադրանքի անհեթեթությունը չեմ նշում, արդեն գիտեք։ Նարեկ Սամսոնյանը Карл , որ առավոտից մինչև երեկո կանգնած էր նույն ոստիկանության առջև։

Գրեթե ողջ գիտակից ու ադեկվատ հանրույթը երեկ բոլոր հնարավոր ձևերով զբաղված էր տղերքին սատարելու գործով, ու բանակի օրը կարծես սկսվեց ու ավարտվեց թավշադմփոցով, իրականում չունենալով ոչ մի ազադեցություն ու չարդաչացնելով թրաշավոր նոմենկլատուրայի սպասելիքները։

Այս ամենի ֆոնին քննչական կոմիտեի համար բանակի օրով աշխատանքի գնալը միգուցե արդարացվեր, եթե տղերքի գործը առընչություն ունենար նրանց հետ և նրանք արբերաբար տեղեկատվություն տաին այդ մասին։ Բայց ոչ, այս բոլոլաի մեջ պաշոնական հաղորդագրություն տարածվեց ու մոռացվեց, չքննարկվեց անգամ։ հաղորդագրությանմբ հաստատվում էր Գեորգի Կուտոյանի ինքնասպանության փաստը, և դրա համար նշվում էր խիստ անձնական պատճառներ, որոնք ընտանիքի անդամների խնդրանքով չեն էլ հրապարակվելու։

Պողոսապատկան մի շարք խմբավորումներ ծափերով ու հա-հաներով ընդունեցին երեկվա ցինիկ բեմադրությունը, առանց հասկանալու դրա սոցիալական, իրավական և ի վերջո բարոյական ազդեցությունը իրենցից յուրաքանչյուրի վրա։ Բոլցմանի հաստատունը երևի ավելի վիճելի դառնա ապագայում, քան այս իշխանությունների «վախ չափելու» անհեթեթ գործողությունների անօրինականությունը, բայց մի բան աներկբա է՝ հարևան Պողոսը, լինի գրագետ թե անգրագետ, սեփական մաշկի վրա է զգալու դմփ-դմփ-հու-ի ցանկացած հնչյունի խլացնող ձայնը»։

Նույն շարքից