Տնտեսություն 

Ամբողջ Կոտայքի մարզում այս պահին ամբողջական ծավալով գործում է ընդամենը 4 սպանդանոց

analitik.am

Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց: Այս մասին իր էջում գրել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Քիչ առաջ ընդլայնված աշխատանքային հանդիպում անցկացրեցի ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալը, մարզպետարանի համապատասխան վարչություններից ներկայացուցիչներ, խորհրդականներ:

Օրակարգում երկու հիմնական հարց կար.

Կոտայքի մարզում՝ ըստ տարածաշրջանների, սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների քարտեզագրում

Կոտայքի մարզում սպանդանոցային ծառայություն մատուցող ընկերություններ հիմնել ցանկացող ներդրողների ուղղորդում և աջակցում

Առաջին մասով, տեղեկացնում եմ, որ Կոտայքի մարզում ներկայում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց՝

Հրազդանում՝ «Հանիավան սփրինգ» ՍՊԸ, հեռ. 093.218-384

Արամուսում՝ Կարինե Առաքելյան Ա/Ձ, հեռ. 093.984- 613

Արզնիում՝ «Արզնի մսամթերք» ՓԲԸ, հեռ. 091.486- 539

Ջրվեժում՝ գ. Զորաղբյուր՝ «ՋՕՐ» ՍՊԸ, հեռ. 093.246- 494

Կոտայքի մարզում գործող թռչնի սպանդանոցներն են՝

Նոր Գեղիում՝ «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ, հեռ. 091.409- 335

Գետամեջում՝ «Գետամեջ» ՍՊԸ, հեռ. 091.014- 020

Զորավանի սպանդանոցային ընկերությունում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:

Իսկ թե ինչպիսին է սպանդանոցային ընկերություն հիմնելու ընթացակարգը և ինչպես կարելի է անվճար խորհրդատվություն ստանալ այս հարցի վերաբերյալ, կտեղեկացնենք քիչ անց»,-գրել է մարզպետը:

Նույն շարքից