Հասարակություն 

Ինչ է լինելու բանակում չծառայածների հետ

analitik.am

Մինչև 27 տարեկանը արտասահմանում ապրելուց հետո Հայաստան վերադառնալու և գումար վճարելու միջոցով բանակից ազատվելն այս տարվանից այևս հնարավոր չի լինի: 2019-ի դեկտեմբերը վերջնաժամկետն էր, երբ բաց թողած ամեն զորակոչի համար երիտասարդն օրենքով 200 հազար դրամ էր վճարում ու զինգրքույկ ստանում: Իսկ թե ինչ է լինելու այժմ և ինչ կարգ է գործելու չծառայած և 27 տարեկանը լրացած անձանց հետ՝ դեռևս պատասխան չկա:

«Նոր օրենք դեռևս չկա, պետք է սպասենք»,- Analitik.am-ին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախկինում, այդ ժամանակահատվածը սահմանված էր մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը, այնուհետ՝ մինչև 2019թ-ի մարտը, հետո կրկին հետաձգվեց մինչև 2019թ-ի վերջը, իսկ թե ինչ է տեղի ունենալու այժմ՝ հայտնի չէ:

 

Նույն շարքից