Միջազգային Քաղաքականություն 

Մեր համբերության բաժակն արդեն լցվում է. Էրդողանը զգուշացրել է Ռուսաստանին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի հարցով Սոչիում ու Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Sabah-ը:

«Մենք մինչ այս պահը սպասում էինք, որ Ռուսաստանը կկատարի պայմանավորվածությունները, սակայն այս պահից սկսած մենք ինքնուրույն կգործենք: Սա սպառնալիք չէ, այլ ակնկալիք է, որ Ռուսաստանը սիրիական կառավարությանը կուղարկի համապատասխան զգուշացումը»,-ասել է նա:

Էրդողանը նշել է, որ Անկարայի համբերության բաժակն արդեն լցվում է սիրիական ուժերի կողմից Իդլիբում հարվածներ հասցնելու պատճառով:

 

Նույն շարքից