Տեսանյութեր 

Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:

Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ:

Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից