Հասարակություն Տեսանյութեր 

Տղամարդն իր մարմնով փակել է դստերը և փրկել նրան բեռնատար գնացքի տակ ընկնելուց /Տեսանյութ/

analitik.am

Եգիպտոսի Իսմայիլա քաղաքի բնակիչն իր մարմնով փակել է դստերը և փրկել նրան ընթացող բեռնատար գնացքի տակ ընկնելուց: Այս մասին հայտնում է Gulf News-ը:

Հունվարի 27-ին, դեռահաս աղջկա հետ տղամարդն Իսմայիլա քաղաքի կայարանից սխալ վայրից է անցել երկաթուղային գծերը: Այդ պահին մոտեցող բեռնատար գնացքը միացրել է զգուշացման ազդանշանը և սկսել շարժվել։

Երկաթուղային գծերի վրա գտնվող աղջիկը խուճապի է մատնվել և ընկել գետնին: Տղամարդը ներքև է իջել և փակել նրան իր մարմնով։

Նույն շարքից