Միջազգային Քաղաքականություն 

Կամ փողը ետ կտաք, կամ՝ F-35-երը. Էրդողանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ից պահանջում է կամ ավարտին  հասցնել F-35 կործանիչների գործարքը, կամ վերադարձնել գործարքի շրջանակներում արդեն վճարված գումարը:

Էրդողանը նշել է, ռուսական C-400 համակարգերի գործարքն արդեն ավարտված է և վերանայման ենթակա չէ Անկարայի համար:

Իսկ եթե ԱՄՆ-ը չփոխի իր քաղաքականությունը F-35-երի մասով, Անկարան պատրաստվում է այլ կործանիչներ գնել, կամ արտադրել սեփականը:

Վաշինգտոնն Անկարային F-35-երից զրկում է ռուսական համակարգերը ձեռք բերելու համար, ինչի մասին մինչ այդ գնումը ոչ մեկ անգամ էր զգուշացրել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից