Հասարակություն 

Հայտնի է դարձել Բրայանթի և իր կնոջ միջև ուղղաթիռների վերաբերյալ պայմանավորվածության մասին

analitik.am

Ամերիկացի լեգենդար բասկեյտբոլիստ Քոբի Բրայանթը պայմանավորվածություն է ունեցել իր կնոջ՝ Վանեսայի հետ՝ ուղևորությունների համար չօգտվել միևնույն ուղղաթիռից: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:

Նրանց ընտանիքին ծանոթ աղբյուրներից մեկն ասել է, որ ըստ ամուսնական պայմանագրի՝ նրանք երբեք ուղղաթիռ չեն նստել միասին, որպեսզի աղետի դեպքում երեխաները միայնակ չմնան։

Բրայանթը մահացավ ավիավթարի արդյունքում՝ հունվարի 26-ին: Ուղղաթիռում նրա հետ եղել է նաև 13-ամյա դուստրը:

Նույն շարքից