Կորոնավիրուս Հասարակություն 

Հարցն այն է, թե որքանով ենք մենք պատրաստ այս մարտահրավերին․ Պուտինն առաջին անգամ խոսել է կորոնավիրուսի մասին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակ է դրել Չինաստանում կորոնավիրուսի տարածման արդյունքում կորուստները հասցնել նվազագույնի: Վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ նա առաջին անգամ մեկնաբանել է համաճարակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Ռուսաստանի ղեկավարի, կորոնավիրուսի առանձնահատկությունն այն է, որ այն նոր երևույթ է․ «Եվ հարցն այն է, թե որքանով ենք մենք պատրաստ այս մարտահրավերին»,-ասել է Պուտինը և հավելել է, որ Ռուսաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի անակնկալները, որոնք առաջ են գալիս, անակնկալ չլինեն երկրի քաղաքացիների համար:

Նույն շարքից