Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես խնդրեցի ու հանդիպեցի Արարատ Միրզոյանի հետ. Սեյրան Օհանյան

analitik.am

Ես երկար տարիներ այցելել եմ Ազգային ժողով ու չի եղել գեթ մեկ այցելություն, որ ես ԱԺ նախագահի մոտ չլինեմ: Ես՝ որպես քաղաքավարություն նշան, բարեկրթության նորմ, խնդրեցի և այցելեցի նաև Ազգային ժողովի նախագահին: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Այսօր նախկին նախարարն այցելել էր ազգային ժողով՝ պատասխանելու Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի հարցերին․ «Մենք խոսել ենք այսօրվա իրադրության մասին: Որևէ քաղաքական հարց չենք քննարկել, քաղաքավարության այց էր»,-ասաց նա:

Օհանյանը չհասցրեց պատասխանել լրագրողի հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել ՌԴ-ի գիտությամբ: Օհանյանի հարևանությամբ կանգնած հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ եթե նման բան լինի, կուսումնասիրվի, եզրակացությունը հասանելի կլինի:

«Վարչապետից էլ կարող եք հարցնել: Իսկ ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները: Եթե խոսքը վերաբերում է դավադրության տեսությանը, ապա այստեղ այլ դավադրություն չի կարող լինել, բացի թուրք-ադրբեջանական դավադրությունից»,-ասաց Օհանյանն իր հերթին:

Նույն շարքից