Հասարակություն 

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առողջական խնդիրների մասին լուրեր տարածողները հենց նրա թիմում են գտնվում. Արթուր Վանեցյան. Hraparak.am

analitik.am

Hraparak.am-ը գրում է.

«1in.am-ն այսօր մի հրապարակում էր արել, որտեղ ինչ որ անձինք նշել են, թե չգիտեն՝ ով է Փաշինյանի առողջական խնդիրների մասին կեղծ տեղեկությունները տարածում, բայց այդօրինակ ինֆորմացիայի տարածմամբ ժամանակին զբաղվել է Արթուր Վանեցյանը։ Մենք մեկնաբանություն խնդրեցինք այս հրապարակման հետ կապված ԱԱԾ նախկին տնօրենից։

«Երբեք որևէ ձևով առնչություն չեմ ունեցել որևէ անձի առողջական խնդիրների կամ ընտանիքի անդամներին առնչվող հրապարակումների հետ: Չեմ ցանկանում այլևս անդրադառնալ այս հարցին, քանի որ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստաբաններն այժմ զբաղվում են իմ անձին վերագրվող կեղծ լուրերը դատական կարգով վիճարկելու գործընթացով: Կլինի վճիռ, բոլորդ կտեսնեք, որ մարդկանց շատ կոնկրետ շրջանակ այս ողջ ընթացքում զբաղված է եղել իմ մասին կեղծիքներ տարածելով»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, որ խստորեն դատապարտում է ցանկացած մարդու առողջական խնդիրների հետ կապված շահարկումները, առավել ևս՝ երբ դրանց հիմքում կեղծ ինֆորմացիան է»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից