Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Ավելի լավ է հետևեք ձեր թմրամոլներին, քան մեզ մեղադրեք բոլոր մեղքերի մեջ․ Կադիրով /Տեսանյութ/

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում անդրադարձել է իր ֆոտո-կոլաժը տարածելու համար ձերբակալված 25 մարդու մասին տեղեկություններին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ЧГТРК «Грозный»-ի YouTube ալիքում հրապարակված տեսանյութին։

Կադիրովը կոչ է արել ուշադրություն չդարձնել և չմեկնաբանել Չեչնիան սևացնող տեղեկատվությանը․ «Ես նրանց համարում եմ «շեյթաններ»՝ առանց պատվի, առանց կրոնի, առանց բարոյականության, առանց որևիցե բանի»,-ասել է Չեչնիայի ղեկավարը:

Նրա կարծիքով՝ հանրապետության իշխանություններն լավ գիտեն, թե ինչ է ուզում ժողովուրդը և ինչ պետք է անի ժողովրդի համար․ «Մենք պետք է ապրենք ընտանիք նման, որը հետևում է բոլոր կանոններին»,-ընդգծել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը նաև ասել է, որ լրատվամիջոցները չափազանցնում են հանրապետությունում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն տրամադրելիս․ «Մենք օրենք չենք խախտում: Մարդուն հրավիրում ենք, երկու ժամ զրուցում նրա հետ, հետո պարզվում է, որ նրան բերման են ենթարկել: Մարդը գնում է Պյատիգորսկ, մի քանի դեղահաբ է կուլ տալիս, չի կարողանում ուշքի գալ, մի քանի օր մնում է այնտեղ, հետո վերադառնում տուն: Բայց մինչ այդ բոլորը գրում են, որ նրան առևանգել են, սպանել: Ավելի լավ է հետևեք ձեր թմրամոլներին, քան մեզ մեղադրեք բոլոր մեղքերի մեջ»,-դժգոհել է Կադիրովը:

Ֆոտո-կոլաժի համար Չեչնիայում ձերբակալությունների մասին հաղորդագրությունը հայտնվել էր «Кавказ.Реалии» պարբերականում: Լրագրողների խոսքով՝ Կուրչալոևսկի շրջանում, Շալի քաղաքում և Գերմենչուկ գյուղում ձերբակալվել են 25 մարդ: Նրանց թվում են դպրոցականներ, 25-30 տարեկան քաղաքացիներ և 62-ամյա տաքսու վարորդ: Նշվում էր նաև, որ ըստ չհաստատված տեղեկությունների՝ ձերբակալվածները ծեծի են ենթարկվել:

Նույն շարքից