Իրավական 

Հրապարակվեց 2 ոստիկանների մահվամբ ավարտված վթարի գործով դատարանի վճիռը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին. նա դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս լուրը այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ին հայտնել է Վարդանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը։

Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով։

Խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում էր ճանապարհային  ոստիկանության 2 ծառայողների մահվան ելքով վթարի եւ պատահարի վայրից հեռանալու համար։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղեւորով երթեւեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը եւ հեռացել: Վթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին եւ ուղեւոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից