Հասարակություն 

Մանկապարտեզի դաստիարակչուհին հաղորդագրություն է գրել մեկամյա երեխայի որովայնի վրա

analitik.am

Ֆլորիդա նահանգի Սանիբել քաղաքում մանկապարտեզի դաստիարակչուհին երեխայի որովայնի վրա հաղորդագրություն է գրել ուղղված նրա մորը: Այս մասին հայտնում է Լենտան։

«Մայրի՛կ, իմ մոտ վերջացել են տակդիրները, խնդրում եմ, ուշադրություն դարձրու դրան»,-գրել է մանկապարտեզի աշխատակիցը մեկամյա Մայլոյի որովայնի վրա: Երեխայի մայրը՝ Խիզեր Չիզումը ֆեյսբուքյան իր էջում խոսել է տեղի ունեցածի մասին և դիմել է համացանցի օգտատերերին օգնության համար։

Չիզումին զայրացրել է այն, որ դաստիարակչուհին հաղորդագրություն է գրել երեխայի մարմնի վրա, և ոչ թե թղթի վրա․ «Նա կարող էր անձամբ ինձ ասել այդ մասին»,-նշել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցածն առաջին անգամը չէ․ «Օգնեք ինձ պարզել: Միգուցե ես դատարկ տեղը խնդիր եմ ստեղծում»։

Երեխայի մայրն ավելացրել է նաև, որ Մայլոյի մարմնի վրայի գրությունը ջրակայուն է եղել և շատ երկար ժամանակ չի մաքրվել։

Մանկապարտեզը հեռացրել է դաստիարակչուհուն: Հաստատությունում մամուլի հաղորդագրություն են պատրաստում դեպքի վերաբերյալ։

Նույն շարքից