Հասարակություն 

15 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործը փախուստի է դիմել դատարանից

Նովոկուզնեցկում 15 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործը փախուստի է դիմել դատարանից: Այս մասին հայտնել է Կեմերովոյի շրջանի Քննչական կոմիտեի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Նադեժդա Անանևան։

Ըստ նրա, հունվարի 29-ին, տեղի ժամանակով 16:30-ին հաղորդագրություն է ստացվել, որ ամբաստանյալն անհետացել է քաղաքի դատարաններից մեկի շենքից։ Հաստատվել է, որ հանցագործին զուգարան են ուղեկցել, ինչից հետո վերջինս հարվածել է ուղեկցողին և դուրս եկել դատարանից:

Այս պահին ամբաստանյալը հետախուզվում է: Տեղում աշխատում են քրեագետներն ու քննչական բաժնի պետը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից